Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանների արարքը ամենաթողություն է, իսկ այդ արարքները շարունակական են. Աստղիկ Գալեյան

Մարտ 20,2025 20:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ոստիկանների արարքը գնահատում եմ ամենաթողություն, իսկ այդ ամենաթողությանը 2022 թվականին Եռաբլուրում ականատես եղանք, երբ զոհվածների ծնողներին քաշելով, անմարդկային կերպով տարան ոստիկանական բաժանմունք: Մեր պարագայում էլ գործը փակվեց՝ սկզբում պարզաբանելով, որ չեն կարողանում նույնականացնել կարմիր բերետավորներին…գործը փակեցին, ոստիկանները արդարացվեցին: Շարունակական են ոստիկանների կողմից այդ արարքները: Նույն Սամվել Վարդանյանի դեպքն ենք հիշում, հիմա էլ Տիգրանինը… »,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը։

Նա եւս ՀՀ Քննչական կոմիտեի շենքի դիմաց է՝ ի պաշտպանություն ոստիկանության բաժանմունքում ոստիկանների կողմից խոշտանգված արցախցի երիտասարդի՝ Տիգրան Ուլուբաբյանի: Հիշեցնենք, որ երիտասարդին մեղսագրում են փեսայի քրոջ տան վրա ավազակային հարձակում:

«Իշխանություն կոչվածը ոստիկանական համակարգի համար վառել է կանաչ լույս՝ դաժանորեն վարվել այն անձանց նկատմամբ, ովքեր սիրում են հայրենիքը: Որոնք այս ամենի մեղավորը համարում են իշխանությանը: Չպետք է հակառակ բան խոսես իրենց հասցեին»,- հավելեց տիկին Գալեյանը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31