Լրահոս
Օրվա լրահոսը

«Միթե պարզ չէ, որ Ադրբեջանը Սյունիքով է ուզում Թուրքիայի հետ միանալ»․ Խոսրով Հարությունյան. «Ա1+»

Մարտ 20,2025 20:10
xosrov harutyunyan

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել, բայց դա ոչինչ չի տա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց 1992-1993թթ․ ՀՀ վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի կողմից քննարկվող այդ փաստաթղթին, որի բոլոր կետերն արդեն համաձայնեցված են։

Նախկին վարչապետը կարծում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ոչ թե խաղաղության համաձայնագիր, այլ միջպետական հարաբերությունների կարգավորման համաձայնագիր պետք է ստորագրել։ Եվ այդ փաստաթղթում պետք է լինեին այնպիսի դրույթներ, որոնք երկու երկրների համար դառնային պարտադրող ուղեցույց։

Խոսելով Ադրբեջանին Մեղրիով Թուրքիայի հետ երկաթուղային կապի հնարավորություն տալու մասին՝ Խոսրով Հարությունյանն ասում է, որ դա պարզ հաղորդակցության խնդիր չէ։ «Միթե պարզ չէ, որ Ադրբեջանը Սյունիքով է ուզում Թուրքիայի հետ միանալ»։

Ինչ վերաբերում է Նոյեմբերի 9-ի հայտարարության շուրջ առկա հակասական քննարկումներին՝ Խ․Հարությունյանը գտնում է, որ պետք չէ հրաժարվել փաստաթղթից, որովհետև վաղ, թե ուշ դրա որոշ կետեր նորից կենսական կարևորություն են ստանալու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31