Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիր է դրված՝ մաքսիմալ ժամանակ ձգել, մինչեւ հանրային ուշադրությունը պակասի. արցախցի պատգամավորը՝ խոշտանգված երիտասարդի դեպքի մասին

Մարտ 20,2025 20:02

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Սա հերթական դեպքերի շարանն է, երբ ոստիկանական ուժերը իրենց ցույց են տալիս ամենաթողության դիրքերից: Այսօր էլ առանձնահատուկ  որոշում չի լինելու: Խնդիր է  դրված՝ մաքսիմալ ժամանակ ձգել, մինչեւ հանրային ուշադրությունը պակասի»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց արցախցի պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը: Նա եւս ՀՀ Քննչական կոմիտեի շենքի դիմաց է՝ ի պաշտպանություն ոստիկանության բաժանմունքում ոստիկանների կողմից խոշտանգված արցախցի երիտասարդի՝ Տիգրան Ուլուբաբյանի:

Հիշեցնենք, որ երիտասարդին մեղսագրում են փեսայի քրոջ տան վրա ավազակային հարձակում:

Հիշեցնենք նաեւ, որ Տիգրանն այս պահին Քննչական կոմիտեում է, նա պատրաստվում  է  տալ իր  նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններից երկուսի անունները:

«Ես այսպիսի իրավիճակ նախկինում երբեք չեմ տեսել, որ բոլորը խոսում են , ամեն ինչ ակնհայտ է, ցուցմունք կա տրված, բայց որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում: Այն իրավապաշտպանները, որոնք  ժամանակին, երբ մեկի մատը փուշ էր մտնում,  բարձրացնում էին իրենց ձայնը, հիմա նրանց, քաղհասարակության ձայնը չի լսվում»,- ասաց արցախցի պատգամավորը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31