Արցախցի երիտասարդ Տիգրան Ուլուբաբյանը, որին ոստիկանները մեղսագրում են փեսայի քրոջ տան վրա ավազակային հարձակում, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ խոշտանգվել է այս համակարգի կողմից:
«Անկախ նրանից, որ դեպքը տեղի է ունեցել ոստիկանության բաժանմունքում, դրան հետեւած քննչականի, դատախազության լռությունը ցույց է տալիս, որ Տիգրանը խոշտանգվել է համակարգի կողմից»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով, երեկ տեղի ունեցած գործընթացները ցույց տվեցին, որ իշխանությունը որեւէ ցանկություն էլ չունի միջամտություն կատարել այս գործով, որովհետեւ, ըստ պատգամավորի, հանրային պահանջով որեւէ հարց լուծելը համարում են իրենց համար կորող է դիտվել թուլություն. «Ունեցել ենք իրավիճակներ իշխանության պարագայում, որ սկզբնական շրջանում փորձել են ցույց տան, որ գործընթաց է գնում, դրան իրավական գնահատական է հնչեցվելու, բայց գործը քնեցրել են, 4 ամիս անց հանրային ըմբոստությունն ընկել է, հետո պարզվել է, որ գործն ամբողջությամբ փակվել է»:
Տիգրան Աբրահամյանի համոզմամբ՝ իրավապահներն այս գործով քաղաքական իշխանությունից ունեն հրահանգ, որ վարվեն այնպես, ինչպես նպատակահարմար են համարում:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ