Լրահոս
Օրվա լրահոսը

«Սարիկ, 4,5 կիլոմետրն ի՞նչ արեցիք․ կերա՞ք, հանձնեցիք թուրքերին»․ Ռուբեն Մխիթարյան

Մարտ 20,2025 19:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Սարիկ, 4,5 կիլոմետրն ի՞նչ արեցիք․ կերա՞ք, հանձնեցիք թուրքերին, ինչ արեցիք։ Այսինքն, այս աստիճանի շան գլուխը տեղյակ չի թե պոչն ինչո՞վ է զբաղված։ Մենք այսպիսի պետությունում ենք ապրում»,- այսօր ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության մտնելուց առաջ, լրագրողների հետ զրույցում կեսկատակ-կեսլուրջ ասաց Գյումրու ավագանու ընտրություններում «Իմ հզոր համայնք» կուսակցությունը ներկայացնող պրոդյուսեր, «Հայաթ փրոջեքթ Գյումրի» երաժշտական խմբի երգերի հեղինակ Ռուբեն Մխիթարյանը։

Նա հիշեցնում է, որ Հայաստանում իշխող ուժի Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում, մարտի 10-ին գրել էր, որ Հյուսիս-Հարավ ճանապարհի Լանջիկ-Գյումրի 27, 5 հատվածը մարտի 20-ին բացվելու է։ Երեկ էլ գրում է՝ ինչպես արդեն նշել էի, նույնիսկ խոստացված ժամանակից էլ մեկ օր շուտ  Հյուսիս-Հարավ ճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածը երկկողմանի բաց է արդեն։ Իսկ Ճանապարհային դեպարտամենտի էջում էլ պաշտոնական տեղեկություն է հրապարակված, որ բացվել է այդ ճանապարհի 23 կիլոմետրը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31