«Ազատություն». ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Զելենսկին երեկ հեռախոսով մոտ մեկ ժամ խոսել են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու մասին: Ուկրաինայի նախագահն ընդունել է անվերապահ հրադադարի և էներգետիկ ենթակառուցվածքներին 30 օր չհարվածելու առաջարկը:
Նախագահները նաև քննարկել են այս նպատակներին հասնելուն ուղղված քայլերն ու ամերիկյան առաջնորդության ներքո տևական խաղաղության հասնելու ուղիները:
ԱՄՆ նախագահը սոցցանցում գրել է, որ հեռախոսազրույցը «շատ լավ» է անցել. – «Քննարկման մեծ մասը հիմնված էր նախագահ Պուտինի հետ նախօրեին տեղի ունեցած հեռախոսազանգի վրա, որպեսզի համաձայնեցվեն Ռուսաստանի և Ուկրաինայի պահանջներն ու կարիքները: Մենք ճիշտ ուղու վրա ենք»:
Քննարկվել է նաև Ուկրաինայի էլեկտրամատակարարման և ատոմակայանների հարցը։ Թրամփն ասել է՝ ԱՄՆ-ն իր փորձով կարող է շատ օգտակար լինել այդ կայաններն աշխատեցնելու հարցում, իսկ եթե դրանք դառնան ամերիկյան սեփականություն, ապա դա կլինի այդ ենթակառուցվածքի լավագույն պաշտպանությունը: Պարզ չէ՝ սակայն, Զելենսկին այս հարցում համաձայնություն տվե՞լ է:
Կարդացեք նաև
Ուկրաինայի նախագահը նաև Patriot տեսակի հակաօդային պաշտպանության հավելյալ համակարգեր է խնդրել: Սպիտակ տան ղեկավարը համաձայնել է գտնել այն, ինչ հասանելի է, հատկապես Եվրոպայում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: