Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են YoHealth-ի միասնական Medical ID համակարգի իրագործման հնարավորությունները

Մարտ 20,2025 16:51

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

YoHealth հավելվածն օրերս ներկայացվել է «Ալեքսանդր» հյուրանոցում Torii Gate կրթական ընկերության կողմից կազմակերպված երկօրյա բժշկական սեմինարին։ Միջոցառման ընթացքում  ներկայացվել է հավելվածի տեխնիկական  հնարավորությունները, քննարկվել է առողջապահական ոլորտում դրա ներուժը։

YoHealth-ն առողջ ապրելակերպը խթանող բջջային հավելված է, որը հաշվարկում է օգտատերերի քայլերը և պարգևատրում նրանց նվերներով:

Սեմինարի ընթացքում քննարկվել է YoHealth հավելվածում միասնական Medical ID համակարգի ներմուծման և ոլորտի վրա դրա դրական ազդեցության հնարավորությունները։

YoHealth-ի բիզնեսի զարգացման մասնագետ Փրենի Դավթյանն ասել է․ «Առաջիկայում ծրագրվում է իրականացնել YoHealth հավելվածի տեխնիկական հնարավորությունների վերազինում, որն իր հերթին կհեշտացնի տեղեկատվության հասանելիությունը խորհրդատվությունների ընթացքում։ Մոտ ապագայում հավելվածը հնարավորություն կտա իրականացնել հիվանդությունների հեռավար հսկողություն՝ օգնելով խնայել ժամանակ և բարձրացնել բուժման արդյունավետությունը։ YoHealth-ը հնարավորություն կտա աջակցել  անհատականացված առաջարկների ավտոմատացման և հիվանդների իրազեկվածության բարելավման գործընթացի կայացմանը»։

Torii Gate կրթական  ընկերության հիմնադիր տնօրեն Իննա Նավասարդյանն ընդգծել է, որ առողջ ապրելակերպն այսօր առաջնահերթություն է մեզանում․ «Կրեատիվ մոտեցումը, նոր ոճը միշտ ոգեշնչում է մարդկանց և ավելի հետաքրքրություն առաջացնում։ Կարծում եմ  մեր համագործակցությունն արդյունավետ է և շարունակական կլինի», – ասել է նա։

Հավելենք, որ երկօրյա սեմինարների շարքը վարել են միջազգային բարձր վարկանիշ ունեցող մասնագետներ։ Վարպետության դասի շրջանակում հատուկ հյուր էր հայտնի ատամնաբույժ, պարադոնտոլոգ Ալեքսեյ Ֆրոլովը։ Միջոցառման ընդմիջմանն «Ակնուլունք» քանդակի վրա նկարազարդումներ է արել արտիստ Կառլեն Սիմոնյանը։

Հավելենք նաև, որ YoHealth հավելվածը նորարարական մարքեթինգ է, որը հնարավորություն է տալիս տնտեսվարողներին բարձրացնել իրենց արտադրանքի ճանաչելիությունը թվային նոր հարթակում։ Ի դեպ, հավելվածի թարմացված տարբերակում նոր գործիքներ են ներկայացված, որոնք ոչ միայն տնտեսվարողների փորձառությունն ավելի հեշտ են դարձնում, այլև նոր հնարավորություններ են ընձեռում․ ընկերությունների սեփականատերերն առցանց տարբերակով կարող են նշանակել հավելվածի մենեջերներ, որոնք կզբաղվեն բիզնեսի օպերացիոն կառավարմամբ՝ ապահովելով արդյունավետ հսկողություն պլատֆորմի ներսում։

Հավելվածը հասանելի է ինչպես App Store-ում, այնպես էլ APK հղումով։

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31