Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանյան շուկան ՀՀ հիմնական թիրախային ուղղություններից է, սակայն երկու երկրների միջև դեռևս առկա է չօգտագործված մեծ ներուժ, որն անհրաժեշտ է ակտիվացնել. Պապոյանը՝ նախարար Ռեշետնիկովին

Մարտ 20,2025 16:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 19-21-ը աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում՝ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։ Այցի ընթացքում Գևորգ Պապոյանին ուղեկցում են նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

Այսօր Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ։

Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը, փոխադարձ առևտրի ակտիվացմանը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը վերաբերող հարցեր։

Գևորգ Պապոյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտի առաջնահերթությունները, պետական օժանդակության գործիքակազմը, ներդրումային քաղաքականությունն ու գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերը։

Քննարկվել են ՀՀ և ՌԴ միջև զբոսաշրջային հոսքերի ավելացման հնարավորությունները։ Գևորգ Պապոյանը նշել է, որ ռուսաստանյան շուկան Հայաստանի հիմնական թիրախային ուղղություններից մեկն է, սակայն երկու երկրների միջև դեռևս առկա է չօգտագործված մեծ ներուժ, որն անհրաժեշտ է ակտիվացնել։

Առանձին անդրադարձ է կատարվել 2022 թվականին ստեղծված Ռազմավարական զարգացման կենտրոնի գործունեությանը։ Կենտրոնի կողմից 2024 թ․ իրականացված գիտահետազոտական աշխատանքները հնարավորություն են ընձեռել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը բացահայտել դեպի Հայաստան ռուսական ապրանքների մատակարարումները ավելացնելու պոտենցիալ հնարավորությունները, բացահայտելու հայկական ընկերությունների կարիքները թվային տեխնոլոգիաների ոլորտում՝ ռուսական ՏՏ ընկերությունների հետ համագործակցություն ծավալելու նպատակով։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31