Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Հովհաննիսյանն ու Գաբրիել Սարգսյանը Եվրոպայի առաջնության լավագույն եռյակում են

Մարտ 20,2025 16:17

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը հատեց հասարակածը: Հինգերորդ տուրում մրցանակային տեղերի համար պայքարող հայ գրոսմայստերներից Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Գաբրիել Սարգսյանը հերթական հաղթանակը տարան եւ մրցաշարային աղյուսակում 4,5-ական միավորով բարձրացան, համապատասխանաբար 2-րդ եւ 3-րդ հորիզոնականներ:

Նրանք կես միավոր են զիջում միանձնյա առաջատարին՝ իսպանացի Դանիիլ Յուֆֆային, որը միավոր դեռ չի կորցրել: Սակայն նրա ընթացքը այսօր՝ 6-րդ տուրում, կարող է կանգնեցնել Ռոբերտ Հովհաննիսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31