Լրահոս
Օրվա լրահոսը

Վանա լճի ջրի մակարդակի նվազումը բացասաբար է ազդում կենդանական աշխարհի վրա

Մարտ 20,2025 17:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ermenihaber. Վանա լճի մակարդակն օրեցօր նվազում է։ Վերջին տարիներին Վանա լճի ավազանում տեղի ունեցած գոլորշիացումներն ու երաշտը, կլիմայական փոփոխությունները, տեղումների նվազումը հանգեցրել են ջրի մակարդակի արագ նվազմանը։

Ջրի մակարդակի նվազումն ազդում և բացասաբար է անդրադառնում ոչ միայն մարդկանց, այլ նաև կենդանական աշխարհի վրա։ Այն վայրերում որտեղ ջրի մակարդակը նվազել է և ցամաքել, թռչունների շատ տեսակներ, հատկապես ֆլամինգոները, ստիպված եղան չվել այլ վայրեր։ Բայց նրանց փոխարեն լճի շրջակայքում ի հայտ են եկել նոր թռչուններ։

Ջրի մակարդակի նվազման հետևանքով ի հայտ են եկել մանրէներ, որոնք նախկինում ստորջրյա են եղել և այժմ այդ տարածքները պարունակում են բազմաթիվ բակտերիաներ, միկրոօրգանիզմներ և այդ առումով թռչունների համար անփոխարինելի վայր են։

Նշենք, որ Վանա լիճն (պատմ. Բզնունյաց ծով) անհոսք աղի լիճ է Հայկական լեռնաշխարհում, ներկայիս Թուրքիայի արևելքում։ Լիճն ունի 4 կղզի՝ Աղթամար, Կտուց, Լիմ և Արտեր։ Մակերեսը 3712 քկմ է, առավելագույն լայնությունը՝ 51 կմ, իսկ խորությունը՝ մինչև 145 մ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31