Լրահոս
Օրվա լրահոսը

«Թղթով ամեն ինչ նորմալ է, բայց ուզում եմ հիշեցնել մի քանի շաբաթ առաջ Արթուր Վանեցյանի հետ կապված ոստիկանության «փայլուն» աշխատանքը»․ Գեղամ Մանուկյան

Մարտ 20,2025 16:13

«Թղթով ամեն ինչ նորմալ է, բայց ուզում եմ հիշեցնել մի քանի շաբաթ առաջ Արթուր Վանեցյանի հետ կապված ոստիկանության «փայլուն» աշխատանքը»,- ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Անդրադառնալով այն առաջարկին՝ ըստ որի պահնորդական ծառայությունից օգտվող անձին ուղեկցող մեքենաների թիվն առաջարկվում է կրճատել, Գեղամ Մանուկյանն ասաց․ «Իրականում սողանցքներ միշտ կան․ երկրորդ մեքենան հետևից գնում է, կարող են ասել՝ տղերքով գնում ենք հաց ուտելու, պահնորդներին տանում եմ պատիվ տալու։ Երկու-երեք մեքենա լինի, խնդրահարույց հարց միշտ լինելու է, չի լուծվելու։

Գեղամ Մանուկյանը նաև մտահոգություն հայտնեց՝ Երևանում կա երկու տեղ, որտեղ իրավապահ համակարգը տոտալ ոտնահարում է օրենքը ու մանրամասնեց․ «Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ Խանջյան փողոց, Վազգեն Սարգսյան փողոց՝ գլխավոր դատախազություն․ հազիվ են մեքենաներն այդ փողոցով անցնում։ Այսօր էլ նույն իրավիճակն է։ Երբ իրենք ոտնահարում են օրենքը, տաքսու վարորդն էլ ասում է՝ եթե իրենք կարող են երրորդ շարքում կանգնել, ես ինչո՞ւ չեմ կարող ուղևոր վերցնելու համար երկրորդ գծում կանգնել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31