Լրահոս
Օրվա լրահոսը

«Նայում ես՝ Ամազոնի կամ Տեսլայի տերերը մենակ են ման գալիս, մենք ինչի՞ հետևից ենք ընկել»․ Արսեն Թորոսյան

Մարտ 20,2025 15:27

«Նայում ես՝ Ամազոնի կամ Տեսլայի տերերը մենակ են ման գալիս, մենք ընկել ենք մի քանի միլիոն դոլար, նույնիսկ այդքան չունեցող մարդկանց հետևից»,- ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, երբ քննարկվում էր «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, հայտարարեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։

Նա նշեց․ «Մենք ոչ թե պիտի մտածենք, թե ինչու մի մեծահարուստի երեխա չի կարող գնալ մի մեքենայով, հետևից էլ երկու մեքենա, այլ պետք է հարցին նայենք այլ տեսանկյունից, որ ժողովուրդ ջան, անվտանգ է մեր երկրում, ոչ մեկը չի ուզում ձեզ սպանել, իսկ եթե ուզեն սպանել, ձեր պահնորդները չեն փրկելու»։

Արսեն Թորոսյանը հայտնեց՝ դեմ չէ, որ պետք է ոլորտը կարգավորել և կրճատել մեքենաների թիվը։

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ հավելեց․ «Ինչքան շատ պահնորդ, այնքան վտանգը կմեծանա։ Պահնորդական ծառայությունը շատերը դիտում են՝ որպես զորք ունենալու, մկանները մեքենայի, վզերի տեսքով ցույց տալու հնարավորություն։ Հիմա ավելի կանոնակարգված կլինի։ Պահնորդը չի փրկելու, ապրած կյանքը պետք է որակապես փոխվի, որ մարդը չդառնա թիրախ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31