2025թ. մարտի 18-ին Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Ալեքսանդր Ֆասելի հետ։ Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև ամուր և զարգացող երկկողմ հարաբերություններին՝ հիմնված ընդհանուր արժեքների ու փոխադարձ հարգանքի վրա։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղիները։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներին՝ վերահաստատելով խաղաղությանը, կայունությանը և կայուն զարգացմանն իրենց հանձնառությունը:
Դեսպան Տոլմաջյանը երախտագիտություն է հայտնել Շվեյցարիայի կառավարությանը շարունակական աջակցության համար և կարևորել համագործակցային նախաձեռնությունների միջոցով երկկողմ կապերի խորացումը: Պետքարտուղար Ֆասելն իր հերթին վերահաստատել է Շվեյցարիայի հաստատակամությունը Հայաստանի հետ գործընկերության առավել ամրապնդման հարցում։
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն