Լրահոս
Օրվա լրահոսը

«Մաքրեք ձեր շրթունքները, ներողություն չեմ խնդրելու»․ Անդրանիկ Քոչարյանը՝ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին

Մարտ 20,2025 14:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մի քիչ էն կողմ, էլի, Դուք էն կողմ կանգնեք»,- լրագրողների հետ ճեպազրույցում թիրախավորելով Tribune.am կայքի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին, ասաց ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Լրագրողը հարցրեց՝ ինչո՞ւ։ Պատգամավորը պատասխանեց․ «Էդպես եմ ուզում։ Մի խանգարեք Ձեր գործընկերներին»։ Հռիփսիմե Ջեբեջյանը հարցրեց. «Ես ե՞րբ եմ խանգարել»։ Անդրանիկ Քոչարյանն ի պատասխան ասաց․ «Դուք միշտ ինձ խանգարում եք, այնտեղ կանգնեք։ Եթե չէ, ես կգնամ, չեմ պատասխանի ձեր գործընկերներին»։

Լրագրողը հարցրեց՝ «Պարոն Քոչարյան, էս ի՞նչ բան է»։ Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Ես առաջնորդվում եմ հոգևորականի այն առաջարկով, որ Ձեզ արեց՝ մաքրեք ձեր շրթունքները»։ Լրագրողը վրդովվեց՝ էս ի՞նչ բուլինգի եք ենթարկում լրագրողներին, Անդրանիկ Քոչարյանն էլ հակադարձեց․ «Լրագրող չէ, տիկին Ջեբեջյանին։ Լրագրողներն այստեղ կանգնած են»։

Հռիփսիմե Ջեբեջյանը, դիմելով նրան, ասաց․ «Հոգևորականին, որ մեջբերում եք, գոնե համատեքստն էլ մեջբերեք․․․․Պարոն Քոչարյան, Ձեր պահվածքը լրագրողի նկատմամբ անթույլատրելի է, չեք կարծո՞ւմ, որ պիտի ներողություն խնդրեք։ Ձեր պահվածքը ոչ տղամարդկային է, ոչ մարդկային, ոչ պաշտոնյային վայել»։

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ներողություն չի խնդրելու ու լրագրողին հորդորեց՝ գնացեք, Ձեր հաղորդումները նայեք։ Հռիփսիմե Ջեբեջյանը վրդովվեց ու հուզմունքը և բարկությունը հազիվ զսպելով՝ ասաց․ «Ձեր աղջիկը, եթե լրագրող լիներ, իրեն այսպես պահեր պաշտոնյան, ի՞նչ կասեիք»։

Անդրանիկ Քոչարյանն էլ պատասխանեց՝ աշխատասենյակի դուռը շրխկացնելով լրագրողի երեսին․ «Իմ աղջիկը երբեք այն պահվածքը չէր ունենա, ինչ Դուք եք ունեցել»։ Հռիփսիմե Ջեբեջյանն ասաց․ «Ձեր պահվածքն անթույլատրելի է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան էջում այս առնչությամբ մասնավորապես գրում է. «Այն, որ սա պատգամավորին վայել վարքագիծ չէ, կարծում եմ բոլորի համար է ակնհայտ: Այն, որ սա լրագրողի, կնոջ հանդեպ իրեն հարգող մարդու վերաբերմունք չէ, դա էլ է ակնհայտ:

Ըստ էության, սա արժեհամակարգերի միջև խորը անդունդի վառ արտահայտությունն է:

Հետաքրքիր է, քպ-ականների մեջ կգտնվեն քաղաքական կուլտուրա և համարձակություն ունեցողներ, որ կարձագանքեն՝ որպես պատգամավոր, որպես մարդ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31