Լրահոս
Օրվա լրահոսը

«2023 թվականի դեկտեմբերի 24-ից հետո ոչ մի գերի Հայաստան չի մտել։ Փաստորեն այս շենքում նստածն անգամ այս հումանիտար հարցը ծառայեցրեց մարդկանց քվեն գողանալու համար»

Մարտ 20,2025 14:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Խաղաղության կեղծ հիմունքներով այս մարդն Արցախը տարել է կործանման, հայորդիներին դարձրել է գերի։ Նիկոլ, դու ես գերիներին հանձնել, դու էլ պիտի վերադարձնես։ Դու ես Արցախը հանձնել թուրքերին, դու էլ պիտի հետ վերադարձնես մեր մայր Հայաստանին։ Չես կարողանում, վռնդվիր, տղավարի դուրս արի, ասա՝ չեմ կարում, ժողովուրդ, խաբվել եմ, դավաճան եմ, սրիկա եմ, բայց ժողովրդին մի տար կործանման»,- կառավարության շենքի մոտ հայ գերիների ազատ արձակման պահանջով բողոքի ցույցի ժամանակ ասաց «Վերածնվող Արցախ» հասարակական կազմակերպության նախագահ Անաստաս Իսրայելյանը։

Նա ասաց, որ հայ գերիները գերության մեջ ավելի շատ համարձակություն են դրսեւորում, քան ՀՀ այսօրվա իշխանությունները։ «Դուք մենակ հայ ժողովրդին եք ճնշում ու նվաստացնում, մենք չենք ուզում այդպիսի ղեկավարներ, մենք ուզում ենք հզոր ղեկավար, որ Արցախը հետ բերի, որ գերիներին հետ բերի»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

«Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Ռուզաննա Ստեփանյանն ասաց․ «Ընտրությունների քարոզարշավի ժամանակ այս շենքում նստածն ասում էր՝ մեր գերիները մեզ կհանդուրժեն, եւս երկու ամիս, եւ մենք կբերենք մեր գերիներին։ Ընդհուպ առաջարկում էր իր Աշոտիկին ուղարկել Բաքվի բանտ՝ մեր գերիների բերելու փոխարեն։ 2023 թվականի դեկտեմբերի 24-ից հետո ոչ մի գերի Հայաստան չի մտել։ Փաստորեն այս շենքում նստածն անգամ այս հումանիտար հարցը ծառայեցրեց մարդկանց քվեն գողանալու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյուզաննա Ավետիսյանն էլ նշեց․ «Մեր հայրենակիցները դատապարտվում են կեղծ մեղադրանքներով՝ բռնապետ Ալիեւի քմահաճույքներով, որովհետեւ հայ են։ Իսկ ի՞նչ ենք անում մենք․ ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում։ Հարց եմ տալիս մեզ բոլորիս եւ այս պատերի ներսում գտնվող պաշտոնյաներին՝ ի՞նչ է, պիտի ամեն մեկիս ընտանիքից մի հոգի գերի գտնվի այնտեղ, որ դո՞ւրս գանք։ Մենք պիտի ազգովի պայքարենք այս անարդարության, ՀՀ եւ հայ ժողովրդի գոյության համար։ ՀՀ չկառավարություն եւ չիշխանություն, ձեզ ենք դիմում, չնայած հույս էլ չունենք, որովհետեւ դուք ձեր գործով չեք զբաղվում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31