«Մեքսիկայում կայացած կին խորհրդարանականների Միջխորհրդարանական միության գլոբալ համաժողովը կրում էր խորհրդանշական խորագիր՝ «Մեքսիկայից աշխարհին․ եկեք միավորվենք գենդերային հավասարության համար»՝ ընդգծելով միջազգային համերաշխության և համատեղ ջանքերի կարևորությունը։
Միջոցառումը ներառում էր բացման արարողությունն ու մի շարք պանելային քննարկումներ, որոնց ընթացքում բարձրաձայնվել են կանանց քաղաքական ներգրավվածության և նրանց իրավունքների պաշտպանության հարցերը։
«Զրո հանդուրժողականություն քաղաքականության մեջ կանանց նկատմամբ ֆիզիկական և առցանց բռնության հանդեպ» պանելային քննարկման ժամանակ կարևորել եմ նման հանդիպումների դերը՝ որպես հարթակ, որտեղ կարող ենք փոխանակվել մեր երկրներում իրականացվող պայքարի արդյունավետ գործիքներով և միասին որոնել լավագույն լուծումները:
Տաթևիկ Գասպարյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր
Կարդացեք նաև