Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կառավարության այսօրվա նիստից հետո անդրադարձավ Վանաձորի ոստիկանությունում արցախցի Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգման ենթարկելու դեպքին։
Մանասյանն ասաց, որ դեպքը մտահոգիչ է։ «Պետք է ոչ միայն կարողանանք այնպես անել, որ կանխարգելենք այս դեպքերը, այլ նաեւ պետք է կարողանանք պատշաճ քննություն ապահովել այս դեպքերի հետ կապված։ Խոսքը միայն ձեր նշած դեպքի մասին չէ, որովհետեւ մենք նաեւ նախորդ օրն ենք ահազանգ ստացել նմանատիպ մեկ այլ դեպքի հետ կապված»,- ասաց նա։
Անահիտ Մանասյանը նշեց, որ չի հանդիպել Տիգրան Ուլուբաբյանին, բայց պարզաբանում է պահանջել ՆԳՆ-ից։ Հարցին, թե ինչո՞ւ չի հանդիպել Ուլուբաբյանին, Մանասյանը պատասխանեց․ «Իսկ դուք գիտե՞ք, թե մեզ օրվա ընթացքում քանի դիմում է ներկայացվում։ Հանրային հնչեղությունն ինչ համար կապ չունի, որովհետեւ ինձ համար յուրաքանչյուր անձ, անկախ դեպքի հանրային հնչեղությունից, շատ կարեւոր է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ