Երևան քաղաքում՝
Մարտի 20-ի ցերեկը, 21-22-ին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Կարդացեք նաև
Մարտի 20-ի ցերեկը, 21-22-ին շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում հատկապես գիշերը ձյան տեսքով, մարտի 20-22-ին՝ առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։
Մարտի 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5մ/վ: Մարտի 20-ի ցերեկը, 21-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքի մարտի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 20.0°C (2018թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա -8.5°C (1987թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 6.6°C
Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ