Լրահոս
Օրվա լրահոսը

«Քառօրյա պատերազմում էլ, 44-օրյա պատերազմում էլ մենք պարտվել ենք, և դա արձանագրված է քննիչ հանձնաժողովի աշխատանքների ընթացքում»․ Անդրանիկ Քոչարյան

Մարտ 20,2025 13:53

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Նորություն չէ։ Միշտ էլ, երբ իրենց պետք է եղել, ապատեղեկատվություն են տարածել։ Իրենք ունեն իրենց նպատակները, որ գոնե լարվածության օջախ պահեն ՀՀ տարածքում: Բայց դա խաղաղության օրակարգի՝ մեր պատկերացումների մեջ չի տեղավորվում»,-հարցին՝ ի՞նչն է Ադրբեջանի նման ագրեսիվ կեցվածքի պատճառը, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Հարցին՝ հայկական կողմից մտահոգություններ չկա՞ն, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը Ադրբեջանը ձգձգում է, որ գնա էսկալացիայի, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Ըստ էության ՀՀ զինված ուժերը դրանից ոչ մտահոգվում են, այլ ընդհակառակը, զգոնությունն ավելի է ավելացնելու։ Մենք հետևում ենք սահմանային իրավիճակին։ Եթե վտանգ տեսնենք, զինված ուժերը ոչ թե խոսում են վտանգի մասին, այլ իրականացնում են գործողությունների պլան՝ ըստ իրենց իրավասությունների շրջանակի»։

Լրագրողների դիտարկմանը՝ ընդդիմադիր թևից հնչում են կարծիքներ, որ Փաշինյանը խաղաղություն է մուրում, Անդրանիկ Քոչարյանն այսպես արձագանքեց․ «Մուրալ բառը շատ վատ բառ է, քանի որ դրանով դուք մեր դիմադրողականությանը վնասում ենք։ Իրենք ժամանակին գլուխները կախ օգտագործեցին կառավարման այն համակարգը, որով լուծեցին իրենց առաջ դրված խնդիրը։ Մենք, 1994-ի հրադադարից հետո ունենալով առավելություն, մեր հաղթանակը ստորադասեցինք այլ անձնական խնդիրների, և դա արձանագրվեց 44-օրյա պատերազմի ելքով, նաև քառօրյա պատերազմում։ Այնպես չասենք՝ քառօրյայում հաղթել ենք, 44-օրյայում պարտվել ենք։ Քառօրյա պատերազմում էլ, 44-օրյա պատերազմում էլ մենք պարտվել ենք, և դա արձանագրված է քննիչ հանձնաժողովի աշխատանքների ընթացքում։

Մենք չենք մուրում խաղաղություն, այլ ուզում ենք խաղաղություն։ Խաղաղություն պետք է Իրանին, Թուրքիային, Ադրբեջանին, քանի որ խաղաղությունն է բոլորի նպատակը։ Մենք շարժվում ենք խաղաղության օրակարգով։ Ադրբեջանը ունի առավելություն և ինքն անընդհատ իր խոսույթը դնում է հաղթողի դիրքերից։ Գուցե տարիների ընթացքում Ադրբեջանի ներկա ղեկավարն այնքան է մեջը կուտակել, որ հիմա այս հաղթանակն ինքն ուզում է օգտագործել, որ ավելի շատ մեր լարված վիճակը տևական դարձնի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31