Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ տարել են ՁՊՎ, հարցրել՝ մարմնական վնասվածքներ ունե՞մ, ասել եմ՝ չէ, տարել են կամեր, ու դրանով վերջացել է»․ Գեղամ Մանուկյան

Մարտ 20,2025 12:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ինձ 2020-ին տարել են Էրեբունի ՁՊՎ, հարցրել են՝ մարմնական վնասվածքներ ունե՞մ, ասել եմ՝ չէ, տարել են կամեր, ու դրանով վերջացել է։ Անկախ նրանից՝ ես ասում եմ՝ մարմնական վնասվածքներ ունե՞մ, թե՞ ոչ, պարտադիր բժշկական հետազոտության պետք է ենթարկվեմ։ Պրակտիկա է եղել, որ 20-25 հոգի բերման ենթարկվածներ են եղել, այդ ծավալի դեպքում համակարգը ո՞նց է հասցնելու»,-Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ հարցրեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Պատգամավորը նաև մի շարք այլ խնդիրներ նշեց․ «Բերման ենթարկվելուց պայմանական ասեմ՝ քննիչը տեսակցությունների արգելք է դրել՝ բացի մերձավոր հարազատներից։ Տեսակցությունների արգելքի դեպքում անգամ պատգամավորներն իրավունք այլևս չեն ունենում այցելել որևէ ձերբակալվածի, կալանավորվածի կամ բերման ենթարկվածի։ Իրավական խրթին վիճակ է ստեղծվել, քանի որ բազմաթիվ խնդիրներ կան։ ՁՊՎ-ն ասում է՝ ժամը 22։00-ից հետո թույլ չեն տալիս պատգամավորների մուտքը։ Անազատության այլ վայրեր, բանտեր, գաղութներ հնարավորություն ունենք 24 -ժամյա ռեժիմով մտնելու, բայց ՁՊՎ-ն մեկ ասում է՝ շաբաթ-կիրակի չի կարելի պատգամավորների մուտքը, մեկ ասում է՝ կարելի է։ Բազմաթիվ խրթին հարցեր կան։ Խնդրում եմ՝ դրանց ուշադրություն դարձնել։ Բժիշկը չի մտնում մերձավոր ազգականների շրջանակի մեջ ու տեսակցության արգելքի դեպքում պետք է նայել, որ խնդիր չառաջանա»։

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը նշված խնդիրների մասին ասաց․ «Անդրադարձ կկատարենք Ձեր դիտարկումներին։ Իսկ այն հարցին՝ բժշկական ոլորտն ինչպե՞ս է հասցնելու, ասեմ, որ ուսումնասիրել ենք, և արդեն քանի տարի է շտապօգնության միջոցով է իրականացվում, նույնիսկ այն դեպքում, երբ շատ են լինում ձերբակալված անձինք։ Ներկայումս ևս առողջապահական համակարգը կարողանում է այս ընթացքն ապահովել։ Հիմա սրան տալիս ենք ավելի բարձր իրավական երաշխիք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31