ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանը եւ Տիգրան Պարսիլյանը մարտի 19-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եւ կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆի ու ԵԽ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչ, ԵԽ «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանի հետ:
Ողջունելով հյուրերին` Ռուստամ Բաքոյանը բարձր է գնահատել թե’ երեւանյան գրասենյակի գործունեությունը մեր երկրում եւ թե’ կառույցի ներկայացուցիչների հետ արդյունավետ համագործակցությունը:
Կողմերը կարեւորել են կենսաբժշկության ոլորտում Եվրոպայի խորհրդի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ գործակցությունը:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդի Օվիեդոյի կոնվենցիայի վավերացմանը, ինչպես նաեւ կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր: