Լրահոս
Օրվա լրահոսը

«Անելու եմ հնարավորը, որ կոռուպցիայի դեմ մեր պայքարի արդյունքը տեսանելի լինի ՀՀ քաղաքացու համար»․ Արթուր Նահապետյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Մարտ 20,2025 12:46

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կառավարության այսօրվա նիստում Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի սանիկ Արթուր Նահապետյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։

Արթուր Արտուշի Նահապետյանի կենսագրությունը

 

Ծնվել է 1990թ. սեպտեմբերի 07-ին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

2023-2025թթ.` Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր,

III-VI.2023թթ.` Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր,

2020-2023թթ.` ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի բաժնի պետ, ապա՝ դեպարտամենտի պետի տեղակալ,

2019-2020թթ.` ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի տեղակալ,

2018-2019թթ.` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության թիվ 1 բաժնի պետ,

2017-2018թթ.` «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի «Իրավագիտության և քաղաքագիտության» ամբիոնի դասախոս,

2015-2018թթ.` Շիրակի մարզի դատախազության դատախազ, ապա՝ մարզի դատախազի տեղակալ,

2014-2015թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ,

2011-2014թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ, Գյումրի քաղաքի Կումայրիի քննչական բաժանմունքի քննիչ, ապա՝ ավագ քննիչ:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ անցկացվել է մրցույթ, մրցութային հանձնաժողովը բավական ներկայացուցչական կազմ ունի։ Եվ երեք թեկնածուները ներկայացվել են կառավարության քննարկմանը։ «Ես բոլոր թեկնածուների հետ երկու փուլով ունեցել եմ հանդիպում եւ քննարկումներ։ Քննարկումների արդյունքում որոշում եմ կայացրել Արթուր Նահապետյանի թեկնածությունը ներկայացնել կառավարության հաստատմանը։ Այս եզրահանգումը համընկել է նաեւ մրցութային հանձնաժողովի եզրահանգման հետ»,- ասաց նա։

Արթուր Նահապետյանն ասաց, որ գործադրելու է առավելագույն ջանք՝ Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար։ «Փորձելու եմ անել հնարավորը, որ կոռուպցիայի դեմ մեր պայքարը եւ դրա արդյունքը տեսանելի լինի ՀՀ քաղաքացու համար»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ զայրույթով արձանագրել է՝ կան քրեական գործեր, որոնք 2018 թվականից աղմուկ-աղաղակով հարուցվել են, բայց պարզվում է՝ դեռ նախաքննությունը շարունակվում է։ Նա ասաց, որ սա անթույլատրելի է։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31