Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայնակ փրկություն չկա». Թուրքիայում բողոքի ցույցեր են սկսվել Ստամբուլի քաղաքապետի ձերբակալումից հետո

Մարտ 20,2025 12:50

Ermenihaber. Մարտի 19-ին վաղ առավոտյան Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումից հետո Ստամբուլում սկսվել են բողոքի ցույցեր։

ԺՀԿ-ի կոչից հետո հազարավոր մարդիկ հավաքվել են Ստամբուլի քաղաքապետարանի շենքի մոտ։ Ցույցն ընթացել է պաստառներով և վանկարկել են «Միայնակ փրկություն չկա՝ կա՛մ բոլորս միասին, կա՛մ մեզանից ոչ մեկը»։ Ցույցերին մասնակցել է կուսակցության նախագահ Օզգյուր Օզելը և Իմամօղլուի կինը՝ Դիլեք Իմամօղլուն։

Օզելը հայտարարել է, որ դատական հեղաշրջմամբ փորձ է արվում խլել ազգի կամքը։

Ստամբուլի համալսարանի ուսանողները ևս հավաքվել են համալսարանի դիմաց, երթ կազմակերպել և իրենց բողոքը հայտնել Էքրեմ Իմամօղլուի դիպլոմի չեղարկման և կալանավորման դեմ։ Երթից հետո ուսանողների և ոստիկանական ուժերի միջև բախումներ և ծեծկռտուք է տեղի ունեցել։ Լուսանկարներից երևում է, որ ոստիկաները կիրառել են արցունքաբեր գազ։

Հաջեթեփե համալսարանի ուսանողները և Անկարայի Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի ուսանողները նույնպես մասնակցել են ցույցերին։

Անկարայում ևս անցկացվել են բողոքի ցույցեր, ժողովուրդը հավաքվել է «CHP» կուսակցության շտաբի դիմաց և շարժվել Արդարադատության նախարարության շենքի ուղղությամբ։ Բացի Ստամբուլից և Անկարայից բողոքի ցույցեր են անցկացվում նաև Իզմիրում, Ադանայում, Մուղլայում, Էսքիշեհիրում, Ռիզեում, Թունջելիում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31