«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի, իր ձեւակերպմամբ՝ «գլուխը ուտելու» հարցում մասնակցություն ունեցած ու «Ֆայտոնի տեսանյութով» լայն հանրությանը հայտնի անձին՝ Արտյոմ Թումանյանին: Իրավապաշտպանը պնդում է, որ նա պրոդյուսերի դեմ հետապնդում կազմակերպած անձն է:
«Վերադառնանք 2020թ ապրիլ, «Դիմադրության շարժման» օրերն էին, Արմենը մարդկանց զգուշացնում էր, ասում էր՝ սրանց մի ընտրեք: Ու այն, ինչ ինքն ասում էր, այսօր իրականություն է դառնում, ու այն, որ ինքը սրանց հետեւից գնացողների մասին կոշտ գնահատական էր հնչեցնում, թուրք էր անվանում, ներազգային պատճառներով չէր, այլ քաղաքական հիմք ուներ, ասում էր՝ մի գնացեք սրանց հետեւից, էս մարդիկ երկիրը վարի են տալու: Սա (Նիկոլ Փաշինյանը-Գ.Հ.) հիմա ասում է՝ ես պատրաստ եմ ստորագրել կապիտուլյացիան, ես անգամ մենակ իմ հետ եմ պատրաստ ստորագրել …»,-նշեց Ռուբեն Մելիքյանը:
Ապա հիշեց, թե դրանից հետո, երբ Գյումրիում Փաշինյանը վատ ընդունելության էր արժանացել, ինչպես էր Արմեն Գրիգորյանը հպարտությամբ խոսել գյումրեցու իր արմատների մասին:
Ռուբեն Մելիքյանը նշեց, որ իշխանափոխությունից հետո իր առաջին գործը լինելու է ոչ միայն Արմեն Գրիգորյանի ռեաբիլիտացիան, այլեւ այն վտանգավոր շղթան, որտեղ եղած մարդիկ, ինչպես օրինակ Արտյոմ Թումանյանը, իր խոսքով, սեւացրել են Արմեն Գրիգորյանին: «Ամեն ինչը պետք է բացահայտվի, հրապարակավ խոստանում եմ, դրանով զբաղվելու եմ իշխանափոխությունից հետ: Սա կարեւորագույն հարց է, որովհետեւ այդ մարդը՝ Արմեն Գրիգորյանը ինքնազոհողության է գնացել բոլորիս համար»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ