JAMnews. Հայ-ադրբեջանական բանակցություններում արձանագրված առաջընթացը հիմնականում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համառության շնորհիվ է, որը «գործարքի հասնելու համար մի շարք զիջումների է գնացել»։ Մասնավորապես՝ ընդունել է չհամաձայնեցված երկու դրույթների վերաբերյալ Բաքվի առաջարկները։ Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցմանը նվիրված հոդվածում նման արձանագրում է արել ղարաբաղյան հիմնախնդրի փորձագետ, «Քարնեգի» հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալը։
Նա թվարկել է այն քայլերը, որոնք հնարավոր է ձեռնարկել «խաղաղության պահը բաց չթողնելու» համար։ Շեշտել է՝ Բրյուսելն ու Վաշինգտոնը կարող են ավելի նախաձեռնող լինել, սակայն առանցքային դերակատարն Անկարան է։ Նրա գնահատմամբ՝ թուրք պաշտոնյաները գիտեն՝ Փաշինյանի հետ հնարավորությունների պատուհանը կարող է փակվել։ Կարծում է՝ ՀՀ վարչապետի նախաձեռնությունները պետք է Թուրքիայի կողմից ավելի դրական արձագանքի արժանանան։
Հոդվածը՝ կրճատումներով
Երևան–Բաքու համաձայնությունը մեծ քայլ է, կնվազեցնի Մոսկվայի ազդեցության լծակները
Կարդացեք նաև
«Մարտի 13-ին առանձին հայտարարություններով Ադրբեջանն ու Հայաստանը հայտնեցին, որ վերջապես հարթել են իրենց տարաձայնությունները հարաբերությունների կարգավորման համաձայնագրի տեքստի շուրջ՝ առաջին անգամ ավելի քան երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարությունը «պատմական» որակեց, Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը՝ «վճռական քայլ» անվանեց։ Երկրորդ հայտարարությունն ավելի մոտ է իրականությանը: Սա մեծ քայլ է Հարավային Կովկասը կայունացնելու ուղղությամբ, բայց լիարժեք խաղաղության համար անհրաժեշտ են ևս մի քանիսը:
Կարևորագույնը միջազգային համատեքստն է։ Մինչ Մոսկվան և Վաշինգտոնը բանակցում են Ուկրաինայի ապագայի շուրջ, հայերը հատկապես վախենում են սցենարից, երբ Ռուսաստանը, պատերազմի բեռը թոթափած, իր ագրեսիվ հայացքը կրկին կուղղի Հարավային Կովկասին: Խաղաղության համաձայնագրի տեքստին սկզբունքային համաձայնությունը նվազեցնում է Մոսկվայի միջամտելու լծակները»։
Փաստաթուղթ կարգավորման, ոչ թե հաշտեցման մասին
«Սա փաստաթուղթ է պետությունների միջև կարգավորման, ոչ թե հասարակությունների հաշտեցման մասին։ Դրանում բացակայում են այն տարրերը, որոնք սովորաբար ուղեկցում են պատմական խաղաղության համաձայնագիրը և վերաբերում են հակամարտության հետևանքներին, ինչպես օրինակ՝ պատերազմական հանցագործությունների համար արդարադատության մեխանիզմներ կամ տեղահանվածների վերադարձի իրավունքի վերաբերյալ խոստումներ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: