Ֆասթ Բանկը ֆիզիկական անձանց առաջարկում է շուկայում ամենաբարձր տոկոսադրույքով ավանդներ ներդնելու հնարավորություն 367-550 օր ժամկետով՝ անսահմանափակ համալրման հնարավորությամբ: Ֆասթ Բանկի հաճախորդները կարող են ավանդ ներդնել դրամով` 10.50% անվանական տոկոսադրույքով (եկամտաբերությունը՝ 10․24-10.49%), ԱՄՆ դոլարով՝ 6% անվանական տոկոսադրույքով (եկամտաբերությունը` 5․90-6․00%), եվրոյով՝ 5% անվանական տոկոսադրույքով (եկամտաբերությունը՝ 4․94-5․00%):
Հավելենք, որ Ֆասթ Բանկում ավանդի ներդրման համար սահմանվող նվազագույն գումարը 50 000 ՀՀ դրամ է, այլ արժույթներով՝ 100 ԱՄՆ դոլար և 100 եվրո։ Ի դեպ, ավանդատուներն ավանդը կարող են բացել և համալրել ինչպես Ֆասթ Բանկի հավելվածով, այնպես էլ Բանկի բոլոր մասնաճյուղերում։ Ֆասթ Բանկի ավանդատուների տոկոսագումարները վճարվում են ավանդի ժամկետի ավարտին կամ ամսական պարբերականությամբ։ 10.50% անվանական տոկոսադրույքը գործում է ավանդի ժամկետի ավարտին վճարման դեպքում։
Ավանդ ներդնելիս՝ Բանկի հաճախորդները կարող են նվեր ստանալ Ֆասթ Բանկի առանց տարեկան սպասարկման վճարի ԱկնՔարտ: Առաջարկը հասանելի է նաև արդեն իսկ ավանդ ներդրած հաճախորդներին։ 500 հազարից մինչև 5 միլիոն ՀՀ դրամ կամ այս գումարին համարժեք արտարժույթով ավանդ ներդրած հաճախորդները կստանան Visa Classic կամ Arca Classic ԱկնՔարտ, 5-20 միլիոն ՀՀ դրամ կամ այս գումարին համարժեք արտարժույթով ավանդ ներդրած ավանդատուները ձեռք կբերեն Visa Gold ԱկնՔարտ, 20-50 միլիոն ՀՀ դրամ կամ այս գումարին համարժեք արտարժույթով ներդրում կատարած ավանդատուները՝ Mastercard World, իսկ 50 միլիոն ՀՀ դրամից ավելի կամ դրան համարժեք արտարժույթով ավանդ ունեցող անձինք ձեռք կբերեն ամենաբարձր դասի Visa Infinite կամ Mastercard World Elite ԱկնՔարտ:
Հավելենք, որ Ֆասթ Բանկի ավանդային պորտֆելը նախորդ տարում աճել է 330%-ով՝ կազմելով ավելի քան 113 մլրդ ՀՀ դրամ։
Կարդացեք նաև
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ի դեպ, Ֆասթ Բանկն այսուհետ հանդես է գալիս նոր պաշտոնական կայքէջով, որը թույլ է տալիս հաճախորդներին ավելի հեշտ և արագ փորձառություն ունենալ տեղեկատվություն փնտրելիս։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
ՀՀ-ում ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորվում է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից։ Ավանդի տոկոսագումարից գանձվող եկամտային հարկը՝ 10%:
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։