Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է՝ արարքը, որն արել է Տարոն Մարգարյանը՝ հանցանք է համարում դատախազությունը, իսկ երբ նույն արարքը կատարում է գործող կառավարությունը, հանցանք չկա. «Ժողովուրդ»

Մարտ 20,2025 10:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, ՀՀ Դատախազությունը Ազգային ժողով է ուղարկել 60 էջանոց մի փաստաթուղթ, որով փորձում է պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրել:

Ինչի մասին է խոսքը. Տարոն Մարգարյանին իրավապահները մեղադրում են, թե դպրոցների և մանկապարտեզի հարակից հողատարածքներից կտորներ է օտարել, որոնք չեն ծառայել ուսումնական նպատակների: Բայց ուշագրավն այն է, որ 2021 թ. դեկտեմբերին քննիչները, քննելով երկարամյա գործը, հրաժարվել են մի հանցակազմից, որը հիմա նորից են փորձում առաջ քաշել:

Իսկ հիմա ամենազավեշտալին: 2021 թվականին, Նիկոլ Փաշինյանի կառավարության որոշմամբ, Երեւանի կենտրոնի Իսակով պողոտայի 13/12 հասցեի «Երևանի երաժշտական հ. 13 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ին պատկանող տարածքը` 9446 քմ մակերեսով և 360 քմ մակերեսով կաթսայատան շինությունը վերցրել են դպրոցից ուղղակի վաճառքով՝ առանց աճուրդի, տրամադրել են «Արմենիա վայն գործարան» ընկերությանը, որը տարածքում բիզնես կենտրոն է կառուցվել: Այսինքն` դարձյալ դպրոցին հարակից տարածքը ուսումնական նպատակի չի ծառայել, բայց այս դեպքում որեւէ մեկը չի պատժվել, քանի որ իրավապահները հանցակազմ չեն տեսել:

Ստացվում է, որ արարքը, որն արել է Տարոն Մարգարյանը` որպես նախկին քաղաքապետ, հանցանք է համարում դատախազությունը, մտնում է ԱԺ՝ փողերի լվացման մեղադրանք առաջադրելու համար, իսկ երբ նույն արարքը կատարում է գործող Կառավարությունը, հանցանք չկա:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31