ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե համաձայնագիրը չի կարող բոլոր ոլորտները կարգավորել: Այդ դեպքում պետք է նկատի ունենանք, որ Ադրբեջանը կարող է մյուս ոլորտների հետ կապված անընդհատ պահանջներ ներկայացնել, որոնք դուրս են համաձայնագրի դաշտից։ Ինչը և, ի դեպ, արդեն իսկ անում է: Օրինակ՝ եթե համաձայնագրում անդրադարձ չկա ռազմական ոլորտին, ապա Ադրբեջանի կողմից կարող է պահանջ դրվել Հայաստանի զինված ուժերի կրճատման մասին և այդպես շարունակ։
Մյուս կողմից՝ Փաշինյանը մանիպուլացնում է հանրությանը՝ ասելով, թե Սյունիքով անցնող ճանապարհը լինելու է իր հոդվածում նկարագրվածի պես, այսինքն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» չի լինելու, բայց մոռանում է նշել, որ կողմերը մինչ այդ պայմանավորվել էին հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը դուրս թողնել համաձայնագրից։
Ալիևը հայտարարում է, թե իրենց ընդամենը թուղթ է պետք, իսկ Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակը զրոյական է։ Սա նշանակում է, որ Ադրբեջանին ընդամենը իրավական հիմք է անհրաժեշտ, որպեսզի Արցախի էջի վերաբացման հնարավորությունն ընդհանրապես փակի, իսկ նոր պահանջներից ադրբեջանական կողմը չի հրաժարվելու։
Ըստ այդմ, եթե համաձայնագիրը կնքվի կարճաժամկետ քաղաքական կամ դիվանագիտական շահերից ելնելով՝ առանց երկարաժամկետ ռազմավարական հաշվարկների, ապա ապագայում Հայաստանը կարող է հայտնվել ավելի թույլ բանակցային դիրքերում և ստիպված լինել գնալ լրացուցիչ զիջումների։
Կարդացեք նաև
Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։