«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ ՀՀ բնակչության բնական շարժի հիմնական ցուցանիշները ծնվածների դեպքում 2025 հունվարին 138-ով քիչ են եղել, քան 2024 թվականի հունվարին։ 2025 թվականի հունվարին ծնվել է 2 733 երեխա, 2024 թվականի հունվարին՝ 2 871 երեխա։
Ծնվածներին զուգահեռ մահացածների թիվն աճել է. 2025 թվականի հունվարին մահացել է 2 627 մարդ, 2024 թվականի հունվարին՝ 2 430 մարդ:
2024 թվականի համեմատ 2025 թվականին մահացածների թիվն ավելի է 197-ով:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։