Եթե մտածում եք, թե այս տեսարանը Գյումրու ինչ-որ ծայրամասային թաղամասում է, ապա սխալվում եք։ Գյումրի գետակն է Աբովյան փողոցի վերջնամասում, կենտրոնական հրապարակից մոտ 1կմ հեռավորության վրա, բնակելի տների հարեւանությամբ։
Ամենուրեք աղբակույտեր են, գետակի հունը մաքրված չէ։ Գետակը կարեւոր ֆունկցիա ունի քաղաքի կենտրոնից ջրահեռացման առումով։
Քաղաքային իշխանությունները հավուր պատշաճի ու ժամանակին պետք է հետեւեն գետակի մաքրությանը, որպեսզի հորդառատ անձրեւների ու ձնհալի պատճառով քաղաքի կենտրոնը նավարկելի չդառնա։
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
19.03.2025