Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների մասնակից ուժերից մեկը զրկված է քարոզչական վահանակներից օգտվելու հնարավորությունից

Մարտ 19,2025 22:22

Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների մասնակից ուժերից մեկը զրկված է քարոզչական վահանակներից օգտվելու հնարավորությունից։

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ Գյումրիում տեղակայված 5 քմ-ն գերազանցող 68 վահանակներից 7-ը քարոզչական նպատակներով օգտագործելու համար, սակայն վահանակներից ոչ մեկը կուսակցությանը բաժին չի հասել։ Ըստ ԿԸՀ պարզաբանման՝ կուսակցությունը ոչ բոլոր վահանակների համար է հայտ ներկայացրել, այլ միայն 7-ի, և երբ դրանք վիճակահանությամբ բաժին են հասել այլ ուժերի, կուսակցությունը չի մասնակցել այլ վահանակների բաշխմանը։

ԿԸՀ կողմից գործարկվող՝ վահանակների բաշխման վիճակահանության ավտոմատացված համակարգը վահանակները բաշխել է հետևյալ համամասնությամբ՝

«Ապրելու երկիր» կուսակցություն – 11 վահանակ

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն – 9 վահանակ

«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք – 8 վահանակ

«Իմ հզոր համայնք» կուսակցություն – 6 վահանակ

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք – 11 վահանակ

«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք – 12 վահանակ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 11 վահանակ

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն – 0 վահանակ

Հայաստանի կոմունիստական կուսակցություն – չի ցանկացել մասնակցել բաշխմանը

Կարևոր ենք համարում ընդգծել, որ վիճակահանության արդյունքները պետք է հավասար պայմաններ ապահովվեն մասնակից քաղաքական ուժերի համար, և ԿԸՀ պարտավորությունն է հետևել հավասարության պայմանի պահպանմանը։ Վիճակահանության համակարգի տեխնիկական թերությունները և/կամ իրավական թերկարգավորումները չպետք է սահմանափակեն մասնակից ուժերի՝ արդյունավետ նախընտրական քարոզչություն իրականացնելու և ընտրողների կարծիքի վրա ազդելու հնարավորությունը։

Տվյալ իրավիճակում պետք է չեղյալ համարել վիճակահանության արդյունքները կամ կամ այլ եղանակով ապահովել վահանակների համաչափ բաշխումը, որպեսզի  որևէ ուժ զրկված չլինի ընտրողների հետ հաղորդակցության՝ օրենքով սահմանված միջոցներից և ապահովվի արդարացի մրցակցություն։

 

«Ականատես» դիտորդական առաքելություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31