Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտյոմ Ղարաղազարյանը, որը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած գույքի ու եկամուտների հայտարարագրի մեջ նշել է, որ չի աշխատում, 6 շարժական գույք է ներկայացրել։
Դրանցից երկուսը մարդատար ավտոմեքենաներ են՝ «Wolkswagen Vento 1.8» և «OPEL VECTRA» մակնիշների, 1994 և 1996 թվականների արտադրության, երկուսը բեռնատար են՝ Ford Tranzit» և « Mersedes Benz ACTROS 1845» մակնիշների՝ 2006 և 2013 թվականների արտադրության։
Թեկնածուն նաև ավտոբուս ունի՝«Mersedes Benz 0403» մակնիշի ու նաև բեռնատարի կցորդիչ։
Ըստ հայտարարագրի, նա անշարժ գույք չունի, թանկարժեք գույք՝ ևս։
Կարդացեք նաև
Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ 210․000 դրամ գումար է։ Նրա եկամուտը 104․000 դրամ է՝ «Բնաքար տուֆ» ՍՊԸ-ից։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ