Ի տարբերություն Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող որոշ քաղաքական ուժերի քաղաքապետերի թեկնածուների, որոնք բավական ճոխ ունեցվածք, թանկարժեք զարդեր ու խոշոր չափի դրամական միջոցներ են հայտարարագրել, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Կարեն Մալխասյանի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած գույքի ու եկամուտների հայտարարագիրն աչքի է ընկնում իր համեստությամբ։
Նա ո՛չ թանկարժեք գույք ունի, ո՛չ ավտոմեքենա, ո՛չ եկամուտներ, ընդամենը մեկ բնակելի տուն ունի՝ Աբովյան փողոցում՝ 320 քառակուսի մետր մակերեսով։
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 4 միլիոն 825 հազար դրամ։
Նշենք, որ Կարեն Մալխասյանը սոցիալական ապահովության պետական ծառայությունում աշխատանքային մեծ փորձ ունի, 2021 թվականի ապրիլ-նոյեմբեր ամիսներին զբաղեցրել է Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի տնօրենի պաշտոնը։
Կարդացեք նաև
Կարեն Մալխասյանը Գյումրու նախորդ ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարն էր․ ավագանու ամենաակտիվ անդամներից, ով աչքի է ընկել քաղաքի խնդիրները ոչ միայն բարձրաձայնելու, այլ լուծման հստակ ուղիներ ներկայացնելու իրատեսական առաջարկներով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ