«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
«Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պատրաստ է ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը, այնինչ մինչ սա խոսք էր գնում պայմանագրի մասին:
Պայմանագիրն ու համաձայնագիրը ունեն կարևոր տարբերություններ՝ իրավական և գործնական տեսանկյուններից.
-Պայմանագիր՝ իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ է, որը ստեղծում է կոնկրետ պարտավորություններ կողմերի համար: Կողմերից մեկի իր պարտականությունները չկատարելն առաջացնում է իրավական հետևանքներ:
Կարդացեք նաև
-Համաձայնագիրը փաստաթուղթ է, որը արտահայտում է կողմերի միջև ընդհանուր համաձայնությունը, սակայն չունի նույն իրավական ուժը և այն խախտելը նույն հետևանքները չի առաջացնում:
P.S. ՔՊ, թե՞ ՔՀ (քաղաքացիական համաձայնագիր)»: