Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրաստ է ստորագրել «խաղաղության պարտավորագիրը», բայց պատրաստ չէ հրապարակել այն. Արտակ Զաքարյան

Մարտ 19,2025 17:58

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Պատրաստ է ստորագրել «խաղաղության պարտավորագիրը», բայց պատրաստ չէ հրապարակել այն:

Ստորագրելու պատրաստակամության մասին Նիկոլի վերջին գրառումից կարելի է ենթադրել, որ

ա) Բաքուն չի շտապում և էսկալացիայի հարմար նոր պատուհան ու հնարավորություն է փնտրում,

կամ

բ) Բաքուն նոր պահանջագիր է ներկայացրել Նիկոլին՝ առաջարկելով համաձայնեցված տեքստը համալրել Հայաստանի լրացուցիչ պարտավորություններով ու նախապայմաններով,

կամ

գ) արտաքին որոշում է կայացվել ՀՀ-ում ազատվել Նիկոլի՝ ցածր վարկանիշով կառավարչությունից, և Բաքվի միջոցով ձգձգում են թղթի կտորի ստորագրումը, որպեսզի Նիկոլին զրկեն արտահերթ կամ հերթական ընտրություններում ժողովրդին նորից խաբելու հնարավորությունից:

Երբ պարտված ղեկավարի կարգավիճակում բանակցում ես Ադրբեջանի հետ, առանց միջնորդի կամ երաշխավորի՝ վերջում ստանում ես այն՝ ինչ ունես:

Հ.Գ. Ժողովուրդ ջան, էս ողջ աղետալի պատմության մեջ Էդքան ասեցինք՝ փոխել է պետք «բանակցողին»: Կապիտուլյացիա ստորագրողը, Արցախն ուրացողը, ՀՀ տարածքներն օկուպացիայի հանձնողն ինչպե՞ս կարող է որևէ ժողովրդի ճակատագիր որոշել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31