Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնկալվում է, որ դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ. հաստատվել է ուղեցույցը

Մարտ 19,2025 17:54

2024-2025 ուսումնական տարին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարվել է մշակութային կրթության տարի, և այդ համատեքստում ակնկալվում է, որ դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ:

«Մշակութային վերջին զանգ» միջոցառումների կազմակերպումը խրախուսելու նպատակով կանցկացվի մրցույթ, կձևավորվի ժյուրի, որի կողմից ընտրված լավագույն միջոցառումները կազմակերպած դպրոցները կպարգևատրվեն: Մրցույթին մասնակցությունը կամավորության սկզբունքով է. մասնակցության համար դպրոցը պետք է ներկայացնի հայտ:

Հաստատվել է «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների մրցույթի անցկացման ուղեցույցը:  Ըստ ուղեցույցի՝ միջոցառումները կարող են ներառել.

Ազգային և hամամարդկային մշակույթը շեշտող տարրեր

  • ազգային և այլ պարերի կատարում,
  • հայկական և համաշխարհային երգերի կատարում աշակերտների կողմից (մարզերում՝ տվյալ տարածաշրջանը կամ համայնքը ներկայացնող երգեր, խաղիկներ և այլն):

Գրականություն

Հայ և համաշխարհային գրողների ստեղծագործությունների կատարում (կարելի է անդրադառնալ նաև տարվա հոբելյաններին,  օրինակ՝ այս տարի լրանում է Ավետիք Իսահակյանի 150-ամյակը): 

Բեմականացումներ

Աշակերտները կարող են բեմադրել փոքրիկ պատմական կամ հումորային ներկայացում, որը կապ կունենա դպրոցական կյանքի և ազգային մշակութային ժառանգության հետ:

 Վերջին զանգի մշակութային խաղեր և արարողություններ

Շրջանավարտները և առաջին դասարանցիները կարող են ունենալ երկխոսություն, փոխադարձ ուղերձներ, իրար փոխանցել խորհրդանշական իր, որը կարևոր նշանակություն ունի համայնքի ավանդույթների շարունակության համար:

Թեմաները կարող են ընտրվել նաև դպրոցների հայեցողությամբ՝ ներառելով  մշակույթի այլ ոլորտներ, որոնք ներկայացված չեն ուղեցույցում:

Մրցույթին մասնակցելու համար հանրակրթական ուսումնական հաստատությունները (հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցներ) վերջին զանգից հետո՝ մինչև 2025 թվականի մայիսի 29-ը ներառյալ,  պետք է ներկայացնեն հետևյալ նյութերը՝

  • միջոցառման ծրագիրը (սցենար),
  • 10 լուսանկար միջոցառումից,
  • միջոցառման մինչև 10 րոպեանոց տեսագրություն (կարող են ներկայացվել սիրողական տեսագրություններ):

Նյութերն անհրաժեշտ է ուղարկել համապատասխան էլփոստի հասցեներին՝ ըստ մարզերի։

Ժյուրին մինչև 2025 թվականի հունիսի 8-ը կուսումնասիրի ներկայացված նյութը և կգնահատի այն՝ նախարարության կողմից մշակված հինգ միավորանոց սանդղակով ​​հետևյալ չափանիշներով՝

  • ծրագրի բովանդակություն,
  • լեզվական բաղադրիչ,
  • երաժշտական ​​ բաղադրիչ,
  • միջոցառման ստեղծագործականություն և նորարարություն:

Ժյուրիի գնահատման հիման վրա յուրաքանչյուր մարզում հաղթող կճանաչվի երկու դպրոց՝ հիմնական, միջնակարգ կամ ավագ: ԿԳՄՍ նախարարությունը մինչև հունիսի 11-ը հաղթող ուսումնական հաստատություններին կտեղեկացնի արդյունքների մասին:

Ուղեցույց

«Մշակութային վերջին զանգ» միջոցառումները կարող են ներառել՝

  • Ազգային և hամամարդկային մշակույթը շեշտող տարրեր
  • Ազգային և այլ պարերի կատարում.
  • Հայկական և համաշխարհային երգերի կատարում աշակերտների կողմից (մարզերում՝ տվյալ տարածաշրջանը կամ համայնքը ներկայացնող երգեր, խաղիկներ և այլն):
  • Գրականություն

Հայ և համաշխարհային գրողների ստեղծագործությունների կատարում (կարելի է անդրադառնալ նաև տարվա հոբելյաններին,  օրինակ՝ այս տարի լրանում է Ավետիք Իսահակյանի 150-ամյակը:)

  • Բեմականացումներ

Աշակետները կարող են բեմադրել փոքրիկ պատմական կամ հումորային ներկայացում, որը կապ կունենա դպրոցական կյանքի և ազգային մշակութային ժառնագության հետ:

  • Վերջին զանգի մշակութային խաղեր և արարողություններ

Շրջանավարտները և առաջին դասարանցիները կարող են ունենալ երկխոսություն, փոխադարձ ուղերձներ, իրար փոխանցել խորհրդանշական իր, որը կարևոր նշանակություն ունի համայնքի ավանդույթների շարունակության համար:

Թեմաները կարող են ընտրվել նաև դպրոցների հայեցողությամբ և կարող են ընդգրկել մշակույթի այլ ոլորտներ, որոնք ներկայացված չեն ուղեցույցում:

Մրցույթին մասնակցությունը կամավորության սկզբունքով է, մասնակցության համար դպրոցը պետք է ներկայացնի հայտ:

Մրցույթին մասնակցելու համար հանրակրթական ուսումնական հաստատությունները (հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցները) վերջին զանգից հետո՝ մինչև 2025 թվականի մայիսի 29-ը ներառյալ մարզպետարանի կողմից հրապարակված էլեկտրոնային հասցեով  ուղարկում են հետևյալ նյութերը՝

  • Միջոցառման ծրագիրը (սցենար),
  • 10 լուսանկար միջոցառումից,
  • Միջոցառման մինչև 10 րոպեանոց տեսագրություն( կարող են ներկայացնել սիրողական տեսագրություններ):

Ժյուրին մինչև 2025 թվականի հունիսի 8-ը ուսումնասիրում է ներկայացված նյութը և գնահատում այն նախարարության կողմից մշակված հինգ միավորանոց սանդղակով ​​հետևյալ չափանիշներով՝

  • Ծրագրի բովանդակություն,
  • Լեզվական բաղադրիչ,
  • Երաժշտական ​​ բաղադրիչ,
  • Միջոցառման ստեղծագործականություն և նորարարություն:

Ժյուրիի գնահատման հիման վրա յուրաքանչյուր մարզում հաղթող կճանաչվեն երկու դպրոցներ՝ հիմնական և միջնակարգ կամ ավագ: ԿԳՄՍ նախարարությունը մինչև հունիսի 11-ը հաղթող ուսումնական հաստատություններին կտեղեկացնի արդյունքների մասին:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31