✅ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։
✅ Նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, անդրադարձել է փետրվարին Իրան կատարած այցին և երախտագիտություն հայտնել հյուրընկալության համար։
✅ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ և տարանցիկ բեռնափոխադրումներից գանձվող ճանապարհային հարկերը փոխադարձ նվազեցնելու և/կամ չեղարկելու հարցեր։
✅ Հանդիպման երկրորդ հատվածում քննարկվել են ավիացիայի ոլորտին վերաբերող հարցեր։
✅ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել մասնագիտական շրջանակներում քննարկել հարցերը և կարճ ժամկետներում ներկայացնել առաջարկներ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն