Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթվելը նորաձևություն չէ, այլ կենսական անհրաժեշտություն, բայց դա չի նշանակում մոռանալ, թե ով ենք մենք. Արմեն Հարությունյան

Մարտ 19,2025 16:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ ուսանողական կազմակերպության նախագահ Արմեն Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

«Կրթվելը նորաձև է», իսկ ազգային ինքնությանը հավատարիմ մնալը հնաոճ է։

Մարտի 21-ին Վարդենիսում Հայաստանի առաջին տիկինը պատրաստվում է հանդես գալ «Մնացել ենք 5-րդ դարում» թեմայով բանախոսությամբ, սակայն սահմանամերձ դարձած այս համայնքում մարդիկ ամեն օր ապրում են տագնապով՝ չիմանալով՝ իրենց քաղաքը կհայտնվի՞ հերթական զիջումների «բանակցային փաթեթում», թե՞ ոչ:

Արցախի կորստի հետևանքները դեռ չեն մարսվել, սահմանները մնում են անորոշ, իսկ ամենակարևոր հարցը մնում է անպատասխան՝ ի՞նչ ենք ստանում այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» դիմաց։ Ո՞վ և ինչպե՞ս է երաշխավորում Հայաստանի ինքնիշխանությունը, եթե մյուս կողմում շարունակվում են նախապատրաստվել նոր զիջումներ։

Եվ այս ամենի կողքին ունենք իշխանության քարոզած «նորաձև» կրթական մոտեցումները։ Արդյո՞ք ազգային մտածողությունը համարվում է հետադիմական։ Մի՞թե կրթվելը նշանակում է հրաժարվել սեփական պատմությունից, մշակույթից, արժեքներից՝ զուտ «նորաձև» լինելու համար։

Ինչպե՞ս եղավ, որ մեր «Ոսկե դարը» այլևս արդի չէ կրթական ծրագրերում։

Իշխանությունը, որը փորձում է խրատել հասարակությանը կրթության մասին, նախ պետք է ինքը սովորի։ Բայց ոչ թե մագիստրոսական ծրագրերում, այլ ազգային մտածողության և պետություն կառավարելու արվեստում։

Կրթվելը նորաձևություն չէ, այլ կենսական անհրաժեշտություն, բայց դա չի նշանակում մոռանալ, թե ով ենք մենք։

Մենք 5-րդ դարում չենք մնացել, բայց չենք էլ պատրաստվում մեր ազգային ինքնությունը թողնել 21-րդ դարի կասկածելի «բանակցությունների» պատանդը դառնալու համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31