Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ համոզմամբ, Փաշինյանը համաձայնվել է ընդունել Ադրբեջանի վերջին երկու պայմանները, հույս ունենալով, որ դա հանգեցնելու է պայմանագրի ստորագրմանը. Տաթեւիկ Հայրապետյան

Մարտ 19,2025 18:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.

Կարեւոր եմ համարում շատ հստակ բացատրել, թե ինչու, ըստ իս, Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը առ այն, որ ինքը պատրաստ է փաստացի միակողմանի ստորագրել «խաղաղության պայմանագիրը», էլ ավելի ագրեսիվ է դարձնելու Ադրբեջանին։

Իմ համոզմամբ, Փաշինյանը համաձայնվել է ընդունել Ադրբեջանի վերջին երկու պայմանները, հույս ունենալով, որ դա կամ հանգեցնելու է պայմանագրի ստորագրմանը կամ միգուցե իրեն թվացել է ինքը բարդ իրավիճակ է ստեղծելու Ալիեւի համար։

Հենց այդ իրավիճակը ստեղծելու հետևանքով ադրբեջանական կողմը դարձել է բավականին ագրեսիվ, դրա մասին են փաստում վերջին օրերին Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածվող ապատեղեկատվատվական հաղորդագրությունները։

Հիմա գործընթացի շրջանակներում, որտեղ չկա միջազգային երաշխավոր, տարբեր դերակատարներ տարբեր ֆունկցիաներ են կատարում փխրուն իրավիճակը պահելու համար, բայց որեւէ ուղիղ ներգրավվածություն չունեն գործընթացի մեջ, Փաշինյանը անում է հաջորդ վտանգավոր քայլը, կրկին, իր հաշվարկով, փակուղային իրավիճակ ստեղծելով Ալիեւի համար եւ փորձելով դիրքավորվել որպես «կառուցողական»։

Ես չեմ քննարկում պայմանագրի բովանդակությունը, այնտեղ տեղ գտած բավականին վտանգավոր եւ խնդրահարույց դրույթները։

Ես զուտ ներկայացնում եմ խնդիրը Ադրբեջանի ղեկավարության տրամաբանության ու քաղաքականության տեսանկյունից։ Եթե իրենք հստակ ցույց են տալիս, որ չեն ցանկանում այս պահին եւ այս իրավիճակում որեւէ թուղթ ստորագրել, նման քայլերով փակուղային իրավիճակի ստեղծումը հղի է լուրջ վտանգներով։ Այդ ամենին ի պատասխան՝ Ադրբեջանը կարող է ուղղակի գնալ ռազմական գործողությունների՝ ամբողջ գործընթացը տապալելու համար։

Ալիեւը այս քանի օրերին դեռևս տրամադրություններ է շոշափում և ստուգում տարբեր մայրաքաղաքներից եկող արձագանքները։ Եվ հենց նրան զսպելու նպատակ պետք է հետապնդի տարբեր մայրաքաղաքների հետ աշխատանքը։ Կոնկրետ՝ Թեհրան, Վաշինգտոն, Մոսկվա, ԵՄ անդամ մի շարք երկրներ, այս ուղղությամբ պետք է Նիկոլ Փաշինյանը ջանքեր գործադրի, իսկ Ալիեւի համար փակուղային իրավիճակներ ստեղծելու կամ «կառուցողական» հանդես գալու այս միակողմանի նվաստացման քաղաքականությունը միայն նոր ագրեսիայի է հանգեցնելու։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31