Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանն իր քաղաքական գինն է թանկացնում. Արսեն Թորոսյան

Մարտ 19,2025 16:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի կարծիքով, վերջին օրերին Բաքվի կողմից տարածվող հայ-ադրբեջանական սահմաններում իբր լարվածության մասին տեղեկությունները տեղեկատվական սադրանք է, որը մի քանի նպատակ է հետապնդում։

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա ասաց․ «Առաջին անգամը չէ, որ մենք Ադրբեջանի կողմից արձանագրում ենք նման դեստրուկտիվ գործելաոճ, երբ որ որեւէ բան տեղի չունենալու պայմաններում նման հայտարարություններ ենք լսում։ Այս ամենով նպատակ ունեն խաթարելու մեր երկրի ներսում կայունությունը։ Նման դեպքեր էլի ենք ունեցել, որ բոլորս ահ ու սարսափի մեջ ապրենք»։

Արսեն Թորոսյանը հատկանշական է համարում այն, որ չնայած ՀՀ-ի կողմից առաջարկին, Բաքում որեւէ փաստարկ չի ներկայացնում իբրեւ ապացույց, որ կրակոց է եղել։ ՀՀ պաշտպանական գերատեսչության եւ ԵՄ քաղաքացիական առաքելության հայտարարությունները փարատում են բոլոր մտահոգությունները։

«Ադրբեջանի համար մի քիչ անսպասելի էր «Խաղաղության պայմանագրի» արագ համաձայնեցումը։ Նրանք նաեւ խնդիր են տենում իրենց անսպասելիությունից դուրս գալու, ինչու ոչ, նաեւ իրենց քաղաքական գինը թանկացնելու տարբեր դերակատարների մոտ։ Կարեւոր է, որ սա տեսնելով եւ այս գործելաոճը տեսնելով՝ ոչ առաջին անգամ, մեր անելիքներում ոչ մի բան չփոխենք։ Կարեւորը՝ մեր արձագանքն է նման պրովոկացիաներին։ Մեր պաշտպանական գերատեսչությունը պետք է ուշի ուշով հետեւի մեր սահմանային իրավիճակին, անկախ նրանից՝ կլինեն նման հայտարարություններ, թե չեն լինի, եւ ցանկացած դեպքում պատրաստ լինի արձագանքելու։ Մենք հայտարարել ենք, որ երբեք որևէ ռազմական գործողություն չենք սկսելու մեր հարեւանների հետ, որովհետեւ մենք ճանաչել ենք նրանց տարածքային ամբողջականությունը։ Դա աներկբա փաստ է միջազգային հանրության համար եւ դրա համար է, որ միջազգային հանրությունից հնչող հայտարարությունները համահունչ են մեր տեսակետին»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31