Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը չի ընդունում «Զանգեզուրի միջանցք» անվանումը, փոխարենը առաջարկում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ենթադրում է տարածաշրջանի տրանսպորտային կապերի վերագործարկում. թուրք լրագրողի հաղորդում է պատրաստել ՀՀ այցի մասին

Մարտ 19,2025 16:38

Ermenihaber. Թուրքիայում հայտնի լրագրող Մեհմեթ Չուբուքչուն հաղորդում է պատրաստել Հայաստան կատարած այցի վերաբերյալ։ Լրագրողը «NTV»-ի ալիքով հեռարձակվող իր հեղինակային հաղորդումը նվիրել է հայ-թուրքական հարաբերությունների թեմային։

Հաղորդման ընթացքում ներկայացվել են հատվածներ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ հարցազրույցներից, ինչպես նաև Մարգարայի անցակետ կատարված այցից։

Չուբուքչուն ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների պատմությունը և նշել, որ վերջին շրջանում նկատվում է Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցիչների միջև ավելի ինտենսիվ ուղիղ շփում, ինչը որակվել է կարևոր փոփոխություն նախորդ տարիների համեմատ։

Նաև ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից հետո փոխված տարածաշրջանային հավասարակշռությունը խթանում է գործընթացների արագացմանը։ Ըստ Չուբուքչուի՝ չնայած պաշտոնական սահմանափակումներին, Հայաստանն ու Թուրքիան ունեն զգալի առևտրային և գործարար կապեր, որոնք ներկայում իրականացվում են անուղղակի ճանապարհներով։ Կովկասյան տարածաշրջանի ապագայի հարցում երկու երկրների հարաբերությունների կարգավորումը կարևոր է ոչ միայն երկկողմ կապերի, այլև Կովկասի կայունության, խաղաղության և տարանցիկ ճանապարհների ապագայի համար։

Զուգահեռաբեր նաև նշվել է, որ միջազգային դերակատարները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան շարունակում են ազդեցություն ունենալ տարածաշրջանում, հատկապես Հայաստանի վրա, թեև Ռուսաստանի ազդեցությունը որոշակիորեն նվազել է։

Անդրադառնալով վարչապետի քաղաքականությանը՝ լրագրողը նշել է, որ 2021-ին, չնայած խիստ քննադատություններին, Փաշինյանը վերընտրվել է, իսկ պատերազմից հետո նոր ապագա կառուցելու անհրաժեշտություն կա։

Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ նշվել է, որ հատուկ ներկայացուցիչների նշանակումից հետո 2022-ի հուլիսին կողմերը պայմանավորվել են 3-րդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բացել Մարգարա-Ալիջան անցակետը, սակայն Թուրքիան իր դիրքորոշումը հաճախ համաձայնեցնում է Ադրբեջանի հետ։ Իսկ Ադրբեջանը դեմ է Հայաստանի հետ սահմանների բացմանը, եթե Հայաստանը չհամաձայնի որոշակի պայմանների։

Նշվել է, որ Ադրբեջանի պահանջները ներառում են նաև սահմանադրական փոփոխություններ։ Լրագրողը ընդգծել է, որ Հայաստանը չի ընդունում «Զանգեզուրի միջանցք» անվանումը, քանի որ դա դիտարկում է որպես իր տարածքային ամբողջականության խախտում և փոխարենը առաջարկում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ենթադրում է տարածաշրջանի տրանսպորտային կապերի վերագործարկում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31