Մարդիկ մոտիվացված են նաեւ իրենց կյանքի որակը բարձրացնելու առումով, իսկ սա հնարավորություն է կյանքի որակը բարձրացնելու․ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ անդրադառնալով եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգին։
«Կյանքի որակը բարձրացվում է սոցիալական կրեդիտների միջոցով։ Հիմա լայն հնարավորություն կա ընտանիքի անդամների համար կրթական, առողջապահական ծառայությունների դիմաց եկամտահարկից նվազեցումներ ունենալ եւ փոխհատուցումներ ստանալ, որը կարծում եմ, լավ շանս է մարդու կյանքի որակը բարելավվելու»,-ասաց ՊԵԿ նախագահը։
ՊԵԿ նախագահի փոխանցմամբ, 12 հազար մարդ արդեն հայտարարագրել է իր եկամուտները եւ ամեն շաբաթ հայտարարագրման տեմպերն ավելանում են։ Պասիվությունը նա չի կապում իշխանության նկատմամբ հասարակության անվստահությամբ, այլ հենց հասարակության վարքագծով․ ասում է՝ փորձը ցույց է տալիս, որ ժամկետի ավարտին գործընթացն ավելի ակտիվանում է։ Նա վստահեցնում է՝ եկամուտները հայտարարագրելով՝ քաղաքացին հայտնվում է կառավարության հոգածության թիրախում։ Նաեւ՝ իր գնահատմամբ, հասարակությունը երազանք ունի՝ ավելի լավ պետություն կառուցելու, իսկ դրա ճանապարհը սա է։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ