Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսելով ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկից՝ Ռուստամ Բաքոյանն այդ գործընթացում կարեւորել է Գերմանիայի ակտիվ ներգրավվածությունը

Մարտ 19,2025 16:30

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը մարտի 19-ին հանդիպել է մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի հետ:

Ողջունելով եւ շնորհավորելով Կլաուդիա Բուշին դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ռուստամ Բաքոյանը մաղթել է նրան արդյունավետ աշխատանք մեր երկրում: Հանձնաժողովի փոխնախագահը կարեւորել է հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացումը եւ համագործակցությունը տարբեր ուղղություններով, հատկապես՝ տարածաշրջանում ժողովրդավարության ամրապնդման առումով:

Պատգամավորը ներկայացրել է իր գլխավորած հանձնաժողովի գործունեության ոլորտները, խոսել այս պահին հանձնաժողովի քննարկման տիրույթում գտնվող «Իրավահավասարության ապահովման եւ հակախտրականությունից պաշտպանության մասին» եւ «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենսդրական նախաձեռնությունների մասին՝ մանրամասնելով դրանցում մի շարք դրույթներ բարեփոխելու դրդապատճառները:

Անդրադառնալով օրենսդրական նախաձեռնությունների մշակման գործում քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությանը՝ պատգամավորը նշել է, որ 2018 թվականից հետո մեր երկրում բարձրացել է քաղհասարակության դերն ու տարբեր գործընթացներում վերջինիս ներգրավվածությունը:

Խոսելով Հայաստան-Եվրամիություն սերտ համագործակցությունից, ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկից՝ Ռուստամ Բաքոյանն այդ գործընթացում կարեւորել է Գերմանիայի ակտիվ ներգրավվածությունը:

Քննարկվել են մարդու իրավունքների խախտումներին, Ադրբեջանում գտնվող հայ գերիների եւ պահվող այլ անձանց առնչվող հարցեր: Ըստ Ռուստամ Բաքոյանի՝ հանձնաժողովը պարբերաբար նամակագրության միջոցով միջազգային գործընկերներին տեղեկացնում է իրավիճակի մասին՝ ակնկալելով, որ վերջիններս միջազգային ատյաններում ոչ միայն կբարձրաձայնեն ու կդատապարտեն, այլեւ կգտնեն այնպիսի գործիքակազմեր, որոնցով հնարավոր կլինի ազդել Բաքվում հայերի նկատմամբ իրականացվող դատավարությունների վրա:

Գերմանիայի դեսպանը կարեւորել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի առաջընթացը, խոսել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խորացման մասին:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31