Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան տարբեր զենքեր է փոխանցել Վրաստանին, այդ թվում՝ դիպուկահար հրացաններ

Մարտ 19,2025 16:18

Ermenihaber. Վրաստանի կառավարության և Թուրքիայի Հանրապետության կառավարության միջև ռազմաֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում թուրքական կողմը Վրաստանի զինված ուժերին է փոխանցել տարբեր զենքեր, այդ թվում՝ KNT-76 և MPT- 55/K տեսակի դիպուկահար հրացաններ։

Ըստ Վրաստանի զինուժի՝ Թուրքիայի հատուկ նշանակության զորքերի հրամանատարությունը Վրաստանի համապատասխան ստորաբաժանումների հրամանատարությանն է ներկայացրել դիպուկահար հրացանները, ծանոթացրել դրանց տեխնիկա-տակտիկական տվյալներին, այնուհետև հետո հրացանները փորձարկվել են հրաձգարանում։

Միջոցառմանը մասնակցել են Վրաստանի պաշտպանության ուժերի փոխհրամանատար Զազա Չխաիձեն, հատուկ գործողությունների ուժերի հրամանատար, գնդապետ Թեյմուրազ Կղլատեիշվիլին, Վրաստանում Թուրքիայի դեսպան Ալի Քաան Օրբայը ու ռազմական կցորդ, գնդապետ Իլհան Օքթենդուրալը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31