Լրահոս
Օրվա լրահոսը

Ակբա բանկը ներկայացրել է Հայաստանում առաջին «խոսող» քարտերը

Մարտ 19,2025 15:53

Ակբա բանկը մեկնարկել է Մարտիրոս Սարյանի «Հայաստան։ Պաննո»-ի պատկերով Visa Signature Limited Edition քարտերի թողարկումը։

Սահմանափակ՝ 500 բացառիկ օրինակով թողարկված պրեմիում քարտերը առաջինն են Հայաստանում, որոնց համար կիրառված են ինովացիոն AR տեխնոլոգիաներ։

Ակբա բանկի և Visa վճարահաշվարկային ընկերության նոր ու բացառիկ նախաձեռնությունը մեկտեղում է հայկական արվեստը, ինովացիոն տեխնոլոգիաներն ու բանկային նոր փորձառությունը՝ հնարավորություն ստեղծելով նորովի բացահայտել հայկական մշակութային հարստությունը։

Ակբա բանկը «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Arloopa ընկերության հետ համագործակցությամբ նաև «կենդանացրել» է Մարտիրոս Սարյանի «Երևանյան բակ գարնանը», «Դեպի աղբյուր», «Ջրհորի մոտ։ Շոգ օր», «Պարսկաստան» և «Ինքնադիմանկար. երեք հասակ» կտավները, ինչպես նաև VR տեխնոլոգիայի կիրառմամբ ներկայացրել «Հայաստան։ Պաննո»-ն։

«Գաղափար առաջացավ «կենդանացնել» Սարյանի կտավները, որոշվեց նաև թողարկել քարտ, որը կկրի Սարյանի գործերի արտապատկերները։ Մեր ընտրությունը անմիջապես կանգնեց «Հայաստան։ Պաննո»-ի վրա, որովհետև այն շատ լավ է բնութագրում մեր հայրենիքը և համարվում է Սարյանի երկարամյա ստեղծագործական կյանքի լավագույն աշխատանքներից մեկը»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Ակբա բանկը տարիներ շարունակ եղել է արվեստի կողքին ու հիմա էլ շարունակում է այդ ուղղությունը՝ որպես սոցիալական պատասխանատվության ամենակարևոր ուղղություններից մեկը։ Ցանկացանք այնպիսի աշխատանք կատարել, որը կհանրայնացնի ու կհանրահռչակի սարյանական արվեստը»,- նշել է  Ակբա բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն, գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը։

Visa Signature Limited Edition քարտերը բացառիկ հնարավորություններ են ընձեռում մշակույթի և ճանապարհորդության սիրահարների համար. աշխարհի տարբեր թանգարաններում մուտքի առավելություն, մեկ հյուրի հետ անսահմանափակ քանակությամբ անվճար այց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, աշխարհի 1300-ից ավելի օդանավակայաններում առանձնացված սպասասրահների անվճար մուտք, ճանապարհորդական ու գնումների ապահովագրություն և այլն։

Visa Signature Limited Edition քարտի մասին ավելին կարող եք իմանալ այստեղ։

Visa Signature Limited Edition քարտը կարող եք պատվիրել այստեղ։

Visa Signature Limited Edition քարտը սկանավորելու, ինչպես նաև Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում վերոնշյալ կտավներին AR փորձառության միջոցով ծանոթանալու համար ներբեռնեք Arloopa հավելվածը։

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի այցելուները VR փորձառությանը կկարողանան ծանոթանալ ապրիլից։

Ակբա Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31