Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ը նշում է Հաճախորդի միջազգային օրը՝ ամրապնդելով իր կապը բաժանորդների հետ

Մարտ 19,2025 15:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 19-ին Ucom-ը նշում է Հաճախորդի միջազգային օրը՝ այն օգտագործելով որպես հատուկ առիթ՝ ամրապնդելու իր կապը հաճախորդների հետ։ Սակայն ընկերությունը չի բավարարվել միայն շնորհավորական խոսքերով ու բացիկներով։

Ամբողջ օրվա ընթացքում ընկերության ղեկավար կազմն այցելում է վաճառքի և սպասարկման կենտրոններ՝ Երևանում ու մարզերում, սպասարկում հաճախորդներին, լսում նրանց կարծիքներն ընկերության աշխատանքի և ծառայությունների որակի մասին, ինչպես նաև պատասխանում բոլոր տրված հարցերին։

Զուգահեռ ընկերության միջին և բարձրագույն օղակների ղեկավարներն աշխատում են զանգերի կենտրոնում, կապվում են բաժանորդների հետ, շնորհավորում Հաճախորդի միջազգային օրը, լուծում նրանց մոտ առաջացած խնդիրները և պատասխանում հարցերին։

Ղեկավարների մի մասն էլ միացել է տեխնիկական թիմին՝ այցելելով ֆիքսված ծառայություններին նոր միացող բաժանորդների տներ և կատարելով միացումներ։

Ընկերության ղեկավարությունը չի մոռացել նաև սպասարկող անձնակազմի մասին, քանի որ հենց նրանք են ամեն օր սպասարկում բաժանորդներին և ապահովում ծառայությունների որակյալ մատուցումը։

«Մեր հաճախորդներն այն ամենի հիմքում են, ինչ մենք անում ենք, և սպասարկման ծառայությունների մեր նվիրված աշխատակիցների շնորհիվ ենք մենք կարողանում նրանց մատուցել հուսալի և որակյալ ծառայություններ և նորարար մոտեցումներ ներդնել մեր ամենօրյա աշխատանքի մեջ: Ու այս հատուկ օրը մենք ոչ միայն մեր գնահատանքն ենք ցույց տալիս բաժանորդներին, այլև մեր երախտագիտությունն ենք հայտնում նրանց սպասարկող մեր գործընկերներին, ու մեր միջի կապն ամրապնդելով, փորձում ենք նոր ձևեր գտնել մեր աշխատանքն էլ ավելի բարելավելու համար», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Այս նախաձեռնությունը Ucom-ի գլոբալ մոտեցման մաս է, ըստ որի ընկերության գլխավոր առաջնահերթությունը բաժանորդի դրական փորձառությունն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31