Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը թուրք լրագրողներին չի տարել Մարգարայի անցակետ․ էդուարդ Հակոբյան

Մարտ 19,2025 15:49

«Պետական եկամուտների կոմիտեն լրագրողներին չի տարել: Լրագրողների այցի վերաբերյալ մեզ տեղեկացրել են: Ես տեղյակ չեմ, հայ լրագրողներին դիմե՞լ են, թե՞ ոչ: Դա առանձին հարց է, որ պիտի կառավարությունում քննարկվի եւ արձագանքենք: Ես նման հարցում չեմ ստացել։ Սահմանային անցակետում մեր գործառույթները սահմանափակվում են մաքսային ծառայության ֆունկցիաներով»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ էդուարդ Հակոբյանը։

Լրագրողները հետաքրքրվել էին վերջերս Հայաստան այցելած թուրք լրագրողների՝ հայ-թուրքական սահմանին գտնվող Մարգարայի անցակետ տանելու մասին, մինչդեռ հայ լրագրողներին չի թույլատրվում այնտեղ գնալ։

Այս թեմայի վերաբերյալ ՊԵԿ նախագահի եւ լրագրողների երկար հարցուպատասխանը՝ տեսանյութում

Պատասխանելով Մարգարայի անցակետի գործարկման հնարավորությունների մասին հարցին էլ՝ ՊԵԿ նախագահն ասաց. «Մարգարայի անցակետը պատրաստ է ամբողջությամբ իր մաքսային գործառույթը իրականացնելու, ամբողջ ենթակառուցվածքը պատրաստ է, մենք էլ որպես պետական եկամուտների կոմիտե, պատրաստենք այդ գործառույթները պատշաճ իրականացնելու։ Իսկ եթե հարցնում եք պետական սահմանի հնարավոր բացման մասին, դա ՊԵԿ-ի գործառույթը չէ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարում՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախաձեռնությամբ, «Օրբելի» վերլուծական կենտրոնի համակարգմամբ՝ մարտի 10-12-ը Հայաստան այցելած թուրքական 10 լրատվամիջոցներն այցելել են Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցակետ, որտեղ ծանոթացել են գործարկման ենթակա անցակետի հնարավորություններին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31