Լրահոս
Օրվա լրահոսը

750 մլն դոլարի եվրոբոնդերի թողարկումը ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի հետ կապ չունի․ Վահե Հովհաննիսյան

Մարտ 19,2025 15:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը 750 մլն դոլարի եվրոբոնդերի թողարկումը չի կապում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրում Հայաստանի կողմից արված հնարավոր զիջումների հետ։ Խորհրդարանում ի պատասխան լրագրողի դիտարկման՝ կարծիքներ կան, որ սա այն գինն է, որը ստացավ Հայաստանը՝ այդ համաձայնագրով Ադրբեջանին արված զիջման դիմաց, Վահե Հովհաննիսյանը պատասխանեց․ «Համաձայնագրով մենք որեւէ զիջում չենք անում, սա երկկողմանի գործընթաց է»։

Վահե Հովհաննիսյան

Մեկ այլ հարցի՝ մտահոգիչ չեք համարո՞ւմ այն, որ Հայաստանն իր ինքնիշխան տարածքում, սահմանին որեւէ երկրի ուժերի տեղակայվել-չտեղակայվելու թույլտվություն չի կարող տալ եւ արդյոք սա Հայաստանի կողմից ինքնիշխանության զիջում չէ՞, Վահե Հովհաննիսյանը պատասխանեց. «Եթե դա երկկողմանի համաձայնություն է, Ադրբեջանն էլ իր ինքնիշխանությո՞ւնն է մեզ զիջում։ Հիմա կարող է՝ մենք էլ չենք ուզենալու, որ մեր սահմանին որեւէ մեկը լինի, եթե մենք դելիմիտացված սահման ունենանք: Եթե խաղաղության վերաբերյալ համաձայնություն կա, ապա ես կարծում եմ, որ այդ սահմանազատման գործընթացն էլ մինչեւ վերջ շարունակվելու է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31