Երևանի պարեկները մարտի 18-ի գիշերը Անդրանիկի փողոցում «դրիֆտ» կատարելու կասկածանքով ձերբակալել, և «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի։
Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն