Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին նախագիծը հետադիմական է ու շատ լուրջ խնդիրներ է առաջացնում ՀՀ Սահմանադրության հետ: Այսօր այս մասին փաստաբանների հրավիրած ասուլիսում ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:
«Քաղաքական տեսանկյունից նպատակահարմար չէ, որովհետեւ ցանկացած օրենսդրական փոփոխություն պետք է ունենա ռացիոնալ հիմք, ռացիոնալ հիմնավորում՝ ինչու է անհրաժեշտ օրենսդրական այս կամ այն դրույթի փոփոխությունը: Այն հիմնավորումները, որ ներկայացվել են, չեն կարող հիմնավորում կոչվել, որովհետեւ հակասում են ձեւական տրամաբանության կանոններին, չեն ապացուցում այն, ինչին միտված պետք է լիներ հիմնավորումը, թե ինչու է անհրաժեշտ: Այդ հիմնավորումներում մատնանշված միջազգային փորձը բոլորովին չի վկայում այն մասին, որ նման փոփոխություն անհրաժեշտ է ու առաջարկված նախագիծը գնում է հենց այդ միջազգային փորձի ուղղությամբ»,- ասաց սահմանադրագետը:
Նրա խոսքով, զարմանալի է՝ հիմնավորման մեջ ընդհանրապես Սահմանադրության մասին ոչինչ չի ասվում, չնայած, սա մի օրինագիծ է, որը սահմանափակում է արդար դատաքննության յուրաքանչյուր ոքի իրավունք:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ